Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Արմեն Աշոտյան. ՀՀԿ-ն երեկ գործադիր մարմնի նիստում քննարկել է ներքին քաղաքական իրավիճակը

Արմեն Աշոտյան. ՀՀԿ-ն երեկ գործադիր մարմնի նիստում քննարկել է ներքին քաղաքական իրավիճակը
19.10.2018 | 14:07

ՀՀԿ-ն երեկ Գործադիր մարմնի նիստ է հրավիրել, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։


Նիստում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, անդրադարձ է կատարվել կառավարության Աժ ներկայացրած Ընտրական օրենսգրքի նախագծին, շոշափվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր։

Դիտվել է՝ 1838

Մեկնաբանություններ